Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԱԱԾ տնօրենը խիստ ու ոչ բավարար է գնահատել ԱԱԾ–ի առանձին ոլորտներում կատարված աշխատանքը

01.07.2019, 13:19
Ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը խիստ ու ոչ բավարար է գնահատել ԱԱԾ–ի առանձին ոլորտներում կատարված աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, նիստին ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության ապահովման բարձրացման, հնարավոր դիվերսիոն ներթափանցումների նախականխման ու խափանման, ներքին անվտանգությանը, ՀՀ սահմանադրական կարգի պահպանմանը ու դրա սպառնալիքների չեզոքացմանը վերաբերող և հարակից այլ հարցեր:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ ԱԱԾ տնօրենն առանձին ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ տվեց խիստ գնահատականներ, իսկ որոշ ուղղություններով դրանց արդյունքները գնահատեց ոչ բավարար՝ ընդգծելով դրանց կատարելագործման և առավել բարձր նշաձող սահմանելու անհրաժեշտությունը:

Վանեցյանը կենտրոնական մարմնի և տարածքային առանձին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվեց օպերատիվ իրավիճակի և միջազգային զարգացումների պարբերաբար վերլուծության, ծառայությունում նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրման, այլ պետական մարմինների ու գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու ուղղությամբ:–0–