ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սեպտեմբերի 12-ից կարանտին մտցնելու նախագիծը, ինչ տուգանքներ են նախատեսվում
Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 28:
Ըստ նախագծի, վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման և արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:
Փոփոխություններով նախատեսված են տուգանքներ, որոնք կկազմեն 10 հազար դրամից (մոտ 20 դոլար) մինչև 500 հազար դրամ (մոտ 1025 դոլար)։
Օրենքի նախագծում նշված է տուգանքներին վերաբերող 11 կետ։
1. հատուկ ռեժիմի խախտումը Հայաստանում համաճարակային (կարանտինային) գոտի մուտք գործելիս և դուրս գալիս պատժվելու է 50 հազարից 70 հազար դրամ տուգանքով
2. կարանտինային ժամանակահատվածում մարդկանց ազատ տեղաշարժի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժի իրավունքի սահմանափակման խախտումը, ինչպես նաեւ դրանց զննմանը խոչընդոտումը կպատժվեն 10 հազար դրամ տուգանքով
3. կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության որոշակի տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման սահմանափակումների խախտումը կպատժվի 100 հազարից 300 հազար դրամ տուգանքով
4. եթե այս խախտումը կրկնվի տուգանքի սահմանման օրվանից մեկ տարվա ընթացքում, ապա խախտողի նկատմամբ կկիրառվի տուգանք, բայց արդեն` 150 հազարից 500 հազար ՀՀ դրամի չափով
5.Կարանտինի ընթացքում զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ անցկացման սահմանափակումների խախտումը կտուգանվի 50 հազարից 200 հազար ՀՀ դրամ
6. Հավաքներ անցկացնելու դեպքում տուգանքը կկազմի 10 հազար դրամ
7. Հասարակական միջոցառումների կազմակերպում և մասնակցությունը պատժվում է 50 հազարից մինչև 100 հազար դրամ տուգանքով
8. կանոնավոր փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումների խախտումը, ինչպես նաև դրանց ստուգմանը խոչընդոտումը պատժվում է 50 հազարից 100 հազար դրամ տուգանքով
9. Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը պատժվում է 50 հազարից 200 հազար ՀՀ դրամ տուգանքով
10. Դիմակները ոչ պատշաճ կերպով կրելու համար տուգանքը կմնա նույնը` 10 հազար դրամ
11. Կարանտինի ընթացքում ուսումնական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումների և սահմանափակումների խախտումը կտուգանվի 50 հազարից 100 հազար դրամով։-0-