Рейтинг@Mail.ru
USD
395.78
EUR
418.74
RUB
3.99
GEL
142.32

Ագարակցիները նշեցին քաղաքի 75-ամյակը (ՖՈՏՈ)

04.11.2024, 14:48
Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Ագարակ քաղաքի հիմնադրման 75-ամյակին. ՖՈՏՈ
Ագարակցիները նշեցին քաղաքի 75-ամյակը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Ագարակ քաղաքի հիմնադրման 75-ամյակին, հաղորդում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մամուլի ծառայությունը։ 

Առավոտից քաղաքը լի էր հյուրերով, ովքեր ծանոթացան կենտրոնական հրապարակում ընթացող «Իմ հայրենի քաղաքը» նկարչության ցուցահանդեսին, մասնակցեցին շախմատի, հեծանվային սպորտի և այլ սպորտային մրցաշարերի:

Agarakcinery_nshecin - рис.1

Համայնքի ղեկավարությունը և հյուրերը հարգեցին զոհված զինվորների հիշատակը և ծաղիկներ դրեցին հուշահամալիրին։ Հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ մշակույթի տանը, որի ընթացքում շնորհակալագրերի արժանացան արդյունաբերության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների աշխատողներ։

Agarakcinery_nshecin - рис.2

Երեկոյան հրապարակում տեղի ունեցավ մեծ տոնական համերգ՝ մասնակցությամբ արտիստների և շոու բիզնեսի աստղերի, և միջոցառումները ավարտվեցին մեծ տոնական հրավառությամբ։

Agarakcinery_nshecin - рис.3

Ագարակի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը իր շնորհավորական խոսքում ընդգծեց արդյունաբերական քաղաքի դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Agarakcinery_nshecin - рис.4

«Մեր քաղաքը արագ տեմպերով աճեցնում է ներուժը, կառուցում ճանապարհներ, սոցիալական և սպորտային օբյեկտներ, արդիականացնում է ենթակառուցվածքները։

Agarakcinery_nshecin - рис.5

...Ագարակը քաղաք Է, որտեղ ապրում են տաղանդավոր և էներգիայով լի մարդիկ, ունի տնտեսական և մշակութային հնարավորություններ... Ես շնորհակալություն եմ հայտնում արդյունաբերողներին իրենց նվիրումի համար և քաղաքի զարգացմանն ունեցած ներդրման համար։

Այսօր համայնքի ղեկավարությունը և Ագարակի կոմբինատը աշխատում են ձեռք- ձեռքի՝ արտադրության և քաղաքի զարգացման համար, որոնք անբաժան հասկացություններ են։ Ես, որպես համայնքի ղեկավար, ուրախ եմ, որ այս առումով մենք հաստատել ենք արդյունավետ համագործակցություն»։

Agarakcinery_nshecin - рис.6

Իր հերթին «ԱՊՄԿ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, շնորհավորելով քաղաքացիներին, հյուրերին և կոմբինատի աշխատողներին քաղաքի տոնի առթիվ, նշեց ճագատագրի հեգնանքը, որը նրան սառը Յակուտիայից «նետեց» արևոտ հարավ։

Agarakcinery_nshecin - рис.7

«Անշուշտ, քաղաքի գլխավոր հարուստությունը մարդիկ են, ովքեր սիրում են իրենց հայրենիքը։ Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել համայնքի ղեկավարությանը, ինչպես նաև կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի ոլորտի աշխատակիցներին:

Agarakcinery_nshecin - рис.8

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոմբինատի կոլեկտիվին ամենօրյա հոգատար աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրին պրոֆեսիոնալիզմի և գործին նվիրվածության, նոր գաղափարների, պատասխանատվության և հուսալիության համար։ Եվ որպես քաղաք ձևավորող ձեռնարկություն, մենք հասկանում և իրականացնում ենք մեր պատասխանատվությունը քաղաքի կյանքի, քաղաքացիների և մեր աշխատակիցների բարօրության ու հարմարավետության համար», նշեց Ալեքսանդր Բելյաեւը։

Agarakcinery_nshecin - рис.9

Ագարակ քաղաքը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի հետ սահմանին, հիմնադրվել է 1949 թվականին պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման նպատակով։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը սկսել է աշխատանքը 1953 թվականից։

Քաղաքն ու կոմբինատը զարգացել են զուգահեռ, և այս տարիների ընթացքում քաղաքն ու կոմբինատը մնում են միավորված։ Ներկայումս քաղաքում ապրում է շուրջ 5000 բնակիչ, ովքեր այս կամ այն կերպ կապված են ձեռնարկության հետ։

Այս պատճառով էլ Ագարակն անվանում են արդյունաբերական քաղաք և Հայաստանի հարավային դարպաս։