Рейтинг@Mail.ru
USD
364.19
EUR
422.53
RUB
4.1972
GEL
139.2
2026 թ. սեպտեմբերի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

Fly Arna–ն սեպտեմբերի 23–ից մեկնարկում է Երևան–Սոչի կանոնավոր չվերթեր

02.09.2022, 15:37
Կիրականացվի շաբաթական երեք չվերթ
Fly Arna–ն սեպտեմբերի 23–ից մեկնարկում է Երևան–Սոչի կանոնավոր չվերթեր
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna–ն սեպտեմբերի 23–ից մեկնարկում է Երևան–Սոչի չորրորդ կանոնավոր չվերթերը։ Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սոչիի միջազգային օդանավակայանի միջև կիրականացվի շաբաթական երեք չվերթ` չորեքշաբթի, ուրբաթ, կիրակի։

Fly Arna–ն Հայաստանի ազգային ավիաընկերությունն է, այն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ընկերությունն է։–0–