ՀՀ կառավարությունը պատրաստվում է նոր համաներման. ԶԼՄ
20.03.2019,
11:22
ՀՀ կառավարությունը նոր համաներման է պատրաստվում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը, գրում է «Ժամանակը»։
Ինչպես նշում է օրաթերթը, նախագծով առաջարկվում է համաներում կիրառել առանց լիցենզիայի մարդատար մեքենաներով տաքսի ծառայություն իրականացրած և ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից տուգանված վարորդների նկատմամբ. համաներման գումարը 219 մլն 205 հազար դրամ է:
«Համաներումը կտարածվի նաև սահմանված թույլատրելի զանգվածը գերազանցելու համար կիրառված տուգանքների վրա, գումարի չափը՝ 44 մլն 500 հազար դրամ», – նշում են հոդվածի հեղինակները։–0–