ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի

ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը Հայաստանում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթների թիվը։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, քաղաքական խորհրդակցություններ, գործարար հանդիպումներ, 2019թ․՝ հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Երկու երկրները արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում։

Դեռևս 2017 թվականին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականցման գործընթացը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017թ. հունվարի 19-ի որոշմամբ համաձայնություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» Համաձայնագրի կնքման առաջարկությանը, որից հետո սակայն գործընթացը կանգ էր առել:

Այժմ գործընթացը վերսկսվել է և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին 2009 թվականի հունիսի 21-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրում լրացումներ կատարելու մասին» Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։

Նշյալ հուշագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության ստորագրումը զարկ կտա միջմարդկային շփումներին ու միջմշակութային կապերին՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:13 26.01.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×