Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ Զինված ուժերում ռազմական հոգեբանների պակաս կա. ԱԺ պադգամավոր

18.02.2020, 17:40
ՀՀ Զինված ուժերում ռազմական հոգեբանների պակաս կա. ԱԺ պադգամավոր
ՀՀ Զինված ուժերում ռազմական հոգեբանների պակաս կա. ԱԺ պադգամավոր
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Զինված ուժերում ռազմական հոգեբանների պակաս կա, երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարի սկզբից 15 հայ զինծառայող է զոհվել ոչ մարտական պայմաններում, ինչը մեծ հանրային վրդովմունք է առաջացրել: Դեպքի մի մասի համար քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հիմքով: 

«Հոգեբանների պաշտոնները մեզ մոտ ազատ են: (Այս ոլորտը) դեռ տեղին չի կայացել: Շատ քիչ մասնագետներ են ավարտում ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը, իսկ ռազմական հոգեբանը տարբերվում է մնացածներից», - ասաց նա:

Ընդ որում՝ Քոչարյանը նշեց, որ ներկայումս մոտ 15 հոգեբան է աշխատում զինծառայողների հետ, մինչդեռ բանակին պետք է ավելի քան 60 մասնագետ:

«Բանակը հոգեբանական աջակցության կարիք ունի: Գուցե օգնություն անհրաժեշտ է նույնիսկ զորակոչից առաջ: Ի վերջո, 14-18 տարեկան երիտասարդներն ունեն իրենց առանձնահատկությունները, և շատ դեպքերում մենք չենք կարող հասկանալ՝ երեխան ինչ-որ բան թաքցնում է, թե ոչ », - ասաց պատգամավորը:-0-