Հատուկ գծանշված տարածքներում ժամանակավորապես կթույլատրվի զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը. քաղաքապետարան
05.03.2020,
20:41
2019 և 2020 թթ․ ընթացքում Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվել էր տրանսպորտային միջոցների կայանումը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. Հատուկ գծանշված տարածքներում ժամանակավորապես կթույլատրվի զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
2019 և 2020 թթ․ ընթացքում Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվել էր տրանսպորտային միջոցների կայանումը։ Նախկինում, նշված հատվածներում, ի թիվս այլ մեքենաների, կայանում կամ կանգառ էին կատարում նաև զբոսաշրջային ավտոբուսները:
«Մինչև դաշտը կարգավորող իրավական ակտերի վերջնական ընդունումը, ս.թ. մարտի 6-ից Սախարովի և Հանրապետության հրապարակներում (ԱԳՆ-ի նախկին շենքի հարակից տարածք) զբոսաշրջային ավտոբուսների կանգառն ու կայանումը ժամանակավորապեսկթույլատրվի միայն հատուկ գծանշված տարածքներում: Շահումյան հրապարակի հատուկ գծանշված տարածքում կթույլատրվի միայն զբոսաշրջային ավտոբուսների կանգառը, սակայն ոչ կայանումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես Facebook–յան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն:
Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները:
«Լուծումը ժամանակավոր է՝ մինչև կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը», – նշել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ օրերս զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի մոտ` բողոքելով մասնավորապես այն որոշումից, որ նրանց արգելում են կայանել Հանրապետության Հրապարակի մոտակայքում։–0–