Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայաստանը պատրաստվում է շարունակել Սու–30ՍՄ կործանիչների գնման գործընթացը. պաշտպանության նախարար

14.02.2019, 12:13
ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ սահմանափակվել ՌԴ–ից Սու–30ՍՄ տեսակի բազմաֆունկցիոնալ չորս կործանիչների ձեռքբերմամբ։
Հայաստանը պատրաստվում է շարունակել Սու–30ՍՄ կործանիչների գնման գործընթացը. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանը մտադիր չէ սահմանափակվել ՌԴ–ից Սու–30ՍՄ տեսակի բազմաֆունկցիոնալ չորս կործանիչների ձեռքբերմամբ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա ընդգծել է, որ Սու–30ՍՄ–ը լավագույն ժամանակակից, բազմաֆունկցիոնալ կործանիչն է։

«Չորս ինքնաթիռները դեռ չեն բերվել Հայաստան, կբերվեն համապատասխան ժամկետներում», – ավելացրել է ՀՀ պաշտպանության նախարարը, հաղորդում է «Կոմերսանտը»։

Նախատեսվում է, որ ՀՀ ԶՈւ–ն պետք է ստանան չորս Սու–30ՍՄ–ն արդեն 2020թ.–ին։ Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», ՀԱՊԿ–ի դաշնակիցների հետ գործարքի իրականացման համար ռուս բանախոսները գնացել են լուրջ զիջումների. ոչ միայն տրամադրել են վարկ, այլև վաճառել են ինքնաթիռները ռուսական ներքին, այլ ոչ թե արտահանման գներով։ ՀՀ ՊՆ–ում հաստատել են այդ տեղեկատվությունը։–0–