ՃՈ–ն պարզաբանում է, թե ինչպես կարելի է հեշտությամբ ստանալ միջազգային վարորդական վկայական (ՎԻԴԵՈ)
20.07.2022,
13:39
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է միջազգային վարորդական վկայական տալու կարգը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է միջազգային վարորդական վկայական տալու կարգը։
Ինչպես հայտնում են ՃՈ–ից, միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։
Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում.
‒ անձը հաստատող փաստաթուղթ,
‒ մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,
‒ վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),
‒ ազգային վարորդական վկայական՝ գործող։
Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։–0–