Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 9, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Կառավարությունն ավելի քան 1.2մլն դոլար կհատկացնի Արթիկում երկու մանկապարտեզների վերանորոգման համար

06.04.2023, 15:09
Կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունել է որոշում հատկացնել 466 մլն 912 հազար դրամ (մոտ 1,2մլն դոլար) Արթիկում երկու մանկապարտեզների վերանորոգման համար
Կառավարությունն ավելի քան 1.2մլն դոլար կհատկացնի Արթիկում երկու մանկապարտեզների վերանորոգման համար
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունել է որոշում հատկացնել 466 մլն 912 հազար դրամ (մոտ 1,2մլն դոլար) Արթիկում երկու մանկապարտեզների վերանորոգման համար։

Որոշման համաձայն, Արթիկի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման համար իշխանությունները կհատկացնեն 223մլն 144 հազար դրամ, թիվ 4 մանկապարտեզի վերանորոգման համար` 234մլն 768 հազար դրամ։–0–