Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կովկասի բնության հիմնադրամը 12,4 հազար դոլար է տրամադրել Սևանա լճում ձկնային պաշարների հետազոտման նպատակով

22.04.2020, 17:11
Կովկասի բնության հիմնադրամը 12,4 հազար դոլար է տրամադրել Սևանա լճում և այլ ջրավազաններում ձկնային պաշարների հետազոտման նպատակով
Կովկասի բնության հիմնադրամը 12,4 հազար դոլար է տրամադրել Սևանա լճում ձկնային պաշարների հետազոտման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 12,4 հազար դոլար է տրամադրել Հայաստանին Սևանա լճում և այլ ջրավազաններում ձկնային պաշարների հետազոտման նպատակով։ 

Ծրագիրն իրականացվում է հիմնադրամի կողմից` Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։

Միջոցները տրամադրվելու են ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռք բերման համար։

Ինչպես նշվում է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ, աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև:

Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:

Նշվում է, որ Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում:–0–