Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մարության. փաստաթղթային որոշ գործընթացներից հետո նոր 211 ավտոբուսները կմտնեն երթուղի (ՎԻԴԵՈ)

26.10.2021, 15:26
Նա տեղեկացրել է, որ ավտոբուսները տեղափոխելուց ճանապարհին լուրջ միջադեպեր չեն եղել, միայն չորս-հինգ ավտոբուսներ որոշակիորեն վնասվել են.ՎԻԴԵՈ
Մարության. փաստաթղթային որոշ գործընթացներից հետո նոր 211 ավտոբուսները կմտնեն երթուղի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Փաստաթղթային որոշ գործընթացներից հետո նոր 211 ավտոբուսները կմտնեն երթուղի։ 

Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ավագանու նիստի ժամանակ։ 

Երևանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երևան, Ավագանու նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու անդամ Լևոն Զաքարյանի հարցին: 

Նա տեղեկացրել է, որ ավտոբուսները տեղափոխելուց ճանապարհին լուրջ միջադեպեր չեն եղել, միայն չորս-հինգ ավտոբուսներ որոշակիորեն վնասվել են:

Քաղաքապետը տեղեկացրեկ է, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան և փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի: Այս պահին նոր ավտոբուսների վարորդները դրանք օգտագործելու ուսուցում են անցնում նաև արտադրողի տրամադրած մասնագետների օգնությամբ:

«Իմ կողմից հստակ հանձնարարական կա՝ մաքսիմալ արագ կազմակերպել գործընթացը, որպեսզի հնարավորինս շուտ երևանցիները երթևեկեն նոր ավտոբուսներով», - ասել է քաղաքապետ Մարությանը: 

Հիշեցնենք, որ 2020-ին Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին:–0–