Նախարար. ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
16.03.2023,
11:45
Կամավոր ատեստավորման արդյունքների համաձայն՝ Հայաստանում ուսուցիչների միջին եկամուտը կազմում է 250 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Կամավոր ատեստավորման արդյունքների համաձայն՝ Հայաստանում ուսուցիչների միջին եկամուտը կազմում է 250 հազար դրամ, ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նիստում։
«Նախորդ տարի կամավոր ատեստավորմանը մասնակցել է 5-12-րդ դասարանների 2329 ուսուցիչ, որի արդյունքներով հավելավճար է ստացել 1090 ուսուցիչ (շահառուների ընդհանուր թվի 5.5%-ը)։ Ատեստավորման արդյունքում միջին դրույքաչափը 125 հազարից բարձրանում է մինչև 200 հազար դրամ, որին ավելացվում է ատեստավորման արդյունքներին համապատասխան 30-50 տոկոս հավելավճար»,- ասաց նա։
Նա նշեց, որ կան նաև ուսուցիչներ, որոնք ստանում են առավելագույն 450 հազար դրամ, և նրանք, որոնց աշխատավարձը հասնում է մոտ 300 հազար դրամի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ատեստավորման համար դիմած շուրջ 2300 ուսուցիչների 66%-ը աշխատավարձի հավելավճար կստանա։ Վերջին տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ այս ծրագրի շահառու կարող էր դառնալ 29441 ուսուցիչ։-0-