Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+2

Փաշինյանը հայտնեց արտակարգ դրությունը երկարաձգելու մասին (ՎԻԴԵՈ)

06.07.2020, 23:34
«Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, բայց ըստ ամենայնի, այս անգամ մենք արտակարգ դրությունը կերկարացնենք», – ասաց վարչապետը. ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտնեց արտակարգ դրությունը երկարաձգելու մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Առնվազն ևս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

«Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, բայց ըստ ամենայնի, այս անգամ մենք արտակարգ դրությունը կերկարացնենք», – ասաց վարչապետը։

Նա նշեց, որ իշխանությունները կփորձեն արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում գործիքները ունենան արտակարգ իրավիճակի ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել:

«Այո, մենք էլ ենք քննարկում, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, դա խնդիր է: Բայց մենք նաև չենք կարող հաշվի չառնել հակահամաճարակային իրավիճակը: Կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների: Ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն ևս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը: Այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չենք կարող», – ասաց Փաշինյանը։

Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով:–0–