Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Սոցապ նախարարը պարզաբանել է, թե երբ կբարձրացվի կենսաթոշակը (ՎԻԴԵՈ)

10.01.2024, 15:47
Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, թե երբ կբարձրացվի կենսաթոշակը․ ՎԻԴԵՈ
Սոցապ նախարարը պարզաբանել է, թե երբ կբարձրացվի կենսաթոշակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2024թ․–ին կենսաթոշակներ չենք բարձրացնելու, հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«2024 թվականին մենք կենսաթոշակները չենք բարձրացնելու։ 2025 թվականին է նախատեսված հաջորդ կենսաթոշակի բարձրացումը։ Բայց մենք մի շատ կարևոր որոշում ենք կայացրել, որ բոլոր կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստառուներն իրենց նպաստները ստանում են բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներ կատարելիս, կարող են մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի քան 5000 դրամ, հետվճար ստանալ։ Սա ինչ է, եթե ոչ թոշակի ավելացման արդյունք, էֆեկտ»,-նշեց նախարարը։–0–