Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Սուրենյան․ մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ

01.03.2024, 15:28
Սուրենյանը նշել է, որ տեղումների քանակը կլինի նորմային մոտ
Սուրենյան․ մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Սուրենյանը նշել է, որ տեղումների քանակը կլինի նորմային մոտ։

«Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ», – գրել է Սուրենյանը։

Ինչպես հայտնում են կենտրոնից, Երևանում մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ի երեկոյան ժամերին և մարտի 6-ին հնարավոր է կարճատև անձրև։

Մարզերում մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հարավարևելյան 1-3մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 4-6, գիշերը՝ 5-8 աստիճանով։–0–