Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 ԲԿ-ների մարտ-ապրիլ ամիսների վարձավճարները

16.04.2020, 14:25
«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 ԲԿ-ների մարտ-ապրիլ ամիսների վարձավճարները
«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 ԲԿ-ների մարտ-ապրիլ ամիսների վարձավճարները

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը չեղարկում է 9 բուժհաստատությունների մարտ-ապրիլ ամիսների ջրի վարձավճարները: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

««Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից»,- նշում են ընկերությունից։

Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝

  • «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,

  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,

  • Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,

  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը,

  • Արտաշատի բժշկական կենտրոնը,

  • Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,

  • Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,

  • Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,

  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։

«Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է (նախկինում գործում էր Մարտի 16-ից ապրիլի 14-ը) 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Ապրիլի 16-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 1159 հաստատված դեպք։ Բուժվել է 358 մարդ, 18 մարդ, ցավոք, մահացել է։–0–