Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանի գլխավոր պողոտաներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված, կփոխվի նաև կանգառի տեղը (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)

06.10.2023, 10:13
Փոփոխությունն արվել է տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով. ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ
Երևանի գլխավոր պողոտաներից մեկում երթևեկի փոփոխություն է նախատեսված, կփոխվի նաև կանգառի տեղը (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 9-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Նժդեհի փողոցից Սևանի փողոցի խաչմերուկ ուղղությամբ նախկին 3 երթևեկելի գոտին կդառնա 4: Ավելացվող գոտին կգործի միայն ձախ՝ դեպի Արշակունյաց պողոտա:

Գարեգին Նժդեհի - Սևանի փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա և Նժդեհի հրապարակ 4 երթևեկելի գոտիներից 2-ը կլինեն դեպի ձախ, 1-ը՝ ուղիղ և ևս մեկը՝ ուղիղ և աջ:

Արշակունյաց պողոտայից դեպի Աշխատանքի հրապարակ և հակառակ ուղղությամբ դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց նախկին 4 երթևեկելի գոտիները կդառնան 5: Երթևեկությունը կկազմակերպվի 1 աջ և 4 ուղիղ սկզբունքով:

Փոփոխություններով պայմանավորված՝ Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում մոտ 50 մ խորությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառ-կայանումը:

Նժդեհի փողոցի հասարակական տրանսպորտի կանգառը կտեղափոխվի հրապարակի ուղղությամբ 10 մ: Փոփոխությունն արվել է տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:-0-

схема