Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանը քաղաքի օրը կտոնի հոկտեմբերի 19–ին

27.09.2019, 18:07
Այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին։
Երևանը քաղաքի օրը կտոնի հոկտեմբերի 19–ին

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Ինչպես արդեն նշել էինք, տոնական միջոցառումները տեղի կունենան համաչափ՝ բոլոր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումների ծրագիրը կհրապարակենք հաջորդ շաբաթ», – նշել է նա։

Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Երևանը հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաք 1918թ.–ի մայիսի 28–ին։ Երևանի օրը նշվում է ամեն տարի` սկսած 1968թ.–ից։

2018թ.–ին Երևանը տոնեց իր մեծ հոբելյանը` 2800–ամյակը։–0–