Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց

18.06.2018, 10:53
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քիչ առաջ հրաժարական տվեց։
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քիչ առաջ հրաժարական տվեց։

«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով», - գրել է Գրիգորյանը Facebook–յան իր էջում։

Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։

Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:–0–