Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ կառավարությունը 10 մլն դրամ կտրամադրի Մոսկվա–Երևան վթարված ավտոբուսի տուժածներին

27.10.2016, 11:51
ՀՀ կառավարությունը 10 մլն դրամ կտրամադրի Մոսկվա–Երևան վթարված ավտոբուսի տուժածներին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
ՀՀ կառավարությունը 10 մլն դրամ կտրամադրի Մոսկվա–Երևան վթարված ավտոբուսի տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը 10 մլն դրամ կտրամադրի Մոսկվա–Երևան վթարված ավտոբուսի տուժածներին, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Հոկտեմբերի 14-ին առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ 2 ՀՀ քաղաքացի, ազգությամբ ռուս 3 ՌԴ քաղաքացի: Փաստի առթիվ հարուսվել է քրեական գործ։

Մարտիրոսյանի խոսքով` միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից` որպես պետական աջակցություն տուժածներին։

«Օգնությունը կբաշխվի հետևյալ կերպ` զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1,5 միլիոնական դրամ, ծանր վիրավորներին` 850 հազարական դրամ, վիրավորներին` 200 հազարական դրամ, իսկ մնացածներին` 100 հազարական դրամ», – ասաց Մարտիրոսյանը։ 

Նախարարը նաև նշեց, որ կապահովվի երեք տուժածների վերադարձը հայրենիք, ովքեր բուժվում են Ռուսաստանում։ –0–