ՀՐԱՏԱՊ. Վերաքննիչ դատարանը կալանքից ազատեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
13.08.2018,
16:34
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը կալանքից ազատեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վերաքննիչ դատարանը բավարարեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը, ովքեր բողոքարկել էին նրա կալանքը։
Համապատասխան միջնորդությունը ներկայացվել էր օգոստոսի 1–ին։
Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ միջնորդությունը բավարարվել է` հաշվի առնելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-