Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի մի շարք մարզերում ցրտահարություն է սպասվում

12.10.2016, 11:37
Հայաստանում շաբաթվա վերջին սպասվում է ջերմաստիճանի նվազում։
Հայաստանի մի շարք մարզերում ցրտահարություն է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում շաբաթվա վերջին սպասվում է ջերմաստիճանի նվազում, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Այսպես, հոկտեմբերի 11–14–ը օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, իսկ հոկտեմբերի 15–ին և 16–ի գիշերը կնվազի 3–4 աստիճանով։

Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ինչպես նաև Արագածոտնի լեռներում և Վայոց Ձորում հոկտեմբերի 16–ի գիշերը սպասվում է մինչև 2 աստիճան ցուրտ։

Երևանում առաջիկա երեք օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +25...+27 աստիճանի սահմանում, շաբաթ և կիրակի կնվազի` հասնելով +21...+23–ի։ 

Միաժամանակ հոկտեմբերի 12–13–ը և 16–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 14–ի երեկոյան Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում և Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում է անձրև ու ամպրոպ։ Հոկտեմբերի 15–ին անձրևային եղանակ է սպասվում Հայաստանի ողջ տարածքում։ –0–