Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի որոշ ճանապարհներին մերկասառույց է. Լարսում բեռնատարերի կուտակումներ են

12.12.2016, 12:30
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի որոշ ճանապարհներին մերկասառույց է. Լարսում բեռնատարերի կուտակումներ են

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սարավան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, բեռնատարների համար՝ միայն Վրաստանից դեպի ՌԴ:

Ըստ ստացված տեղեկատվության՝ Լարսի անցակետում (Վրաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա:–0–