Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

04.07.2016, 16:08
Նախօրեին Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:

Ինչպես հաղորդում է հանրապետության Քննչական կոմիտեն, հուլիսի 3-ին ժամը 10:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։ -0–