Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Ադրբեջանից պետության կայունության մակարդակով

11.10.2017, 15:08
The Fund for Peace կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների ամենամյա վարկանիշն` ըստ անկայունության մակարդակի։
Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Ադրբեջանից պետության կայունության մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. The Fund for Peace կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների ամենամյա վարկանիշն` ըստ անկայունության մակարդակի։

Պետությունների անկայունության ինդեքսը համալիր ցուցանիշ է, որը բնութագրում է իշխանությունների ունակությունը (կամ հակառակը) սեփական տարածքի ամբողջականության, ինչպես նաև երկրում ժողովրդագրական, քաղաքական և տնտեսական իրավիճակի վերահսկման գործում։  

Վարկանիշում ընդգրկված երկրները ներկայացված են ըստ նվազման` առաջին տեղերը զբաղեցրած պետությունները համարվել են առավել անկայուն կամ կայուն, իսկ ցուցակը եզրափակող երկրներն` առավել կայուն։

Վարկանիշն ընդգրկում է ընդհանուր առմամբ 178 երկիր, որոնց թվում Հայաստանը 71 ցուցիչով զբաղեցրել է 102–րդ տեղը։

Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից, որը զբաղեցրել է 67–րդ տեղը, Վրաստանից (79), Ադրբեջանից (81), Թուրքմենստանից (87), Ուկրաինայից (90), Բելառուսից (95) և Մոլդովայից (98)։
 

Հայաստանից առաջ են անցել Ղազախստանը (113), Լատվիան (141), Էստոնիան (143) և Լիտվան (148)։

Հետխորհրդային տարածքում ամենաանկայուն երկրների շարքում են Տաջիկստանը (61 տեղը), Ուզբեկստանը (63 տեզը) և Ղրղըզստանը (65)։

Երկրի ընդանուր վիճակը գնահատելու համար փորձագետները վերլուծում են պետության և քաղաքացիների անվտանգության ապահովման հարցում պետական հինգ առանցքային ինստիտուտների (քաղաքական իշխանություն, բանակ, իրավապահ համակարգ, դատական համակարգ և քաղաքացիական ծառաություններ) ունակությունը:

Աշխարհի ամենաանկայուն երկրների ցուցակում են Հարավային Սուդանը, Սոմալին և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, իսկ առաջատարներն են Ֆինլանդիան, Նորվեգիան ու Շվեյցարիան։ –0–