Рейтинг@Mail.ru
USD
370
EUR
436.12
RUB
4.934
GEL
137.79
2026 թ. մայիսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում կկառուցվի գերժամանակակից ծննդատուն

12.03.2019, 13:51
Հայաստանում Բայնոնա ընկերության աջակցությամբ կկառուցվի նոր ծննդատուն:
Հայաստանում կկառուցվի գերժամանակակից ծննդատուն

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Բայնոնա ընկերության աջակցությամբ կկառուցվի նոր ծննդատուն, Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Բայնոնա ընկերության ներկայացուցիչ Ավետիս Մուրադյանի հետ քննարկեցինք Հայաստանում միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան նոր բժշկական կենտրոն կառուցելու նախագիծը, որը կմատուցի ծննդօգնության և կանանց առողջության ծառայություններ», - գրել է նա։

Ծրագրի իրականացման ժամկետները և ներդրումների չափը չեն նշվում:-0-