Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

18.03.2019, 13:39
Երևանում մարտի 18-ի ցերեկը, 19-ին հնարավոր է կարճատև տեղումներ:
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքում ջերմաստիճանի բարձրացում է սպասվում:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, մարտի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, 20-21-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է, որ սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից:

«Ժողովուրդ ջան, առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են մեր բոլորի շահերից: Ջերմաստիճանի անկումը դանդաղեցնում է վեգետացիան և ծառերի մոտ հյութաշարժության պրոցեսը, որն էլ իր հերթին դանդաղեցնում է պտղատու ծառատեսակների ծաղկումը: Իսկ ինչքան ուշ ծաղկեն պտաղտու ծառերը, այնքան փոքրանում է ցրտահարության ռիսկը», - գրել է նա:

Երևանում մարտի 18-ի ցերեկը, 19-ին հնարավոր է կարճատև տեղումներ: Մարտի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-