Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում

27.04.2016, 10:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Չորեքշաբթի Երևանում ցերեկային ժամերին սպասվում է մինչև 27 աստիճան տաքություն, հաջորդ օրը ջերմաստիճանը կնվազի մինչև 23-25 աստիճան տաքություն, շաբաթ օրը` 19-21 աստիճան, իսկ կիրակի օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա` մինչև 20-22 աստիճան:

Ընդ որում, ապրիլի 27-30 առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին մայրաքաշաղում և մարզերի մեծ մասում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Իսկ մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: -0-