Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

«Վիոլա Գրուպի» հետ քննարկվել է սոցիալապես անապահով ընտանիքների համար խմելու ջրի սակագնի վերանայման հարցը

19.06.2018, 20:59
«Վիոլա Գրուպի» հետ քննարկվել է  սոցիալապես անապահով ընտանիքների համար խմելու ջրի սակագնի վերանայման հարցը:
«Վիոլա Գրուպի» հետ քննարկվել է  սոցիալապես անապահով ընտանիքների համար խմելու ջրի սակագնի վերանայման հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել  է «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրիին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

Քննարկվել են «Վիոլա Գրուպ» ընկերության  գործունեության հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագնի վերանայման հարցը: 

Կողմերը պատրաստակամություն են  հայտնել շարունակելու համագործակցությունը՝ նպատակ ունենալով բնակչությանը ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին:–0–