Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Երևանի Բագրևանդ փողոցում հետիոտնային անցում կգործարկվի

10.08.2018, 20:24
Երևանի Բագրևանդ փողոցում,ՊՆ–ի դիմացի ճանապարհահատվածում, հետիոտնային անցում կգործարկվի։
Երևանի Բագրևանդ փողոցում հետիոտնային անցում կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի Բագրևանդ փողոցում, Պաշտպանության նախարարության դիմացի ճանապարհահատվածում, հետիոտնային անցում կգործարկվի։

«Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի ՀՀ պաշտպանության նախարարության դիմացի ճանապարհահատվածում 2018 թ. օգոստոսի 11-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում»,– նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–