Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի կենտրոնի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկի ժամանակավոր փոփոխություն

26.12.2017, 13:09
Երևանի կենտրոնի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկի փոփոխություն։
Երևանի կենտրոնի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկի ժամանակավոր փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկի ժամանակավոր փոփոխություն։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2018թ. գարուն) կփակվեն ծածկոցներով և կդադարեցվեն դրանց ազդեցությունը:–0–