Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանի քաղաքապետարանն արդյունավետ լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում

19.07.2017, 12:22
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
Երևանի քաղաքապետարանն արդյունավետ լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորների և գործընթացին առնչվող կողմերի շրջանում։

Խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ մեկնարկեցին գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջև՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, համատեղ աշխատանքների արդյունքում կարելի է արձանագրել, որ կողմերի պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ լուծում գտնել։

«Ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափն ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում, սակայն այն հասցրել էր հարմարավետ գործիք դառնալ, և գործընթացում ներգրավված կողմերն իրենց առջև խնդիր էին դրել պահպանել այդ հարմարավետությունը։ Միաժամանակ մենք շարունակելու ենք խրախուսել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով վճարումների իրականացումը», – նշում են գերատեսչությունից։ –0–