Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Երևանում, հնարավոր է, բազմամյա ջերմաստիճանային ռեկորդ սահմանվի

15.02.2018, 11:08
Երևանում մեկ շաբաթվա ընթացքում 2–րդ անգամ կարող է բազմամյա ջերմաստիճանային ռեկորդ սահմանվել։
Երևանում, հնարավոր է, բազմամյա ջերմաստիճանային ռեկորդ սահմանվի

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկ շաբաթվա ընթացքում 2–րդ անգամ կարող է բազմամյա ջերմաստիճանային ռեկորդ սահմանվել։

Ինչպես հաղորդում է Հայպետհիդրոմետը, հինգշաբթի` փետրվարի 15–ին, Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +14...+16։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 15–ին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1979 թ.–ին, երբ արձանագրվել է +14,8 աստիճան։

Հաղորդվում է նաև, որ փետրվարի 15–17–ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։ Փետրվարի 18–ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի։

Երևանում փետրվարի 18–19–ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +14...+16, գիշերը` 0...+2։–0–