Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազում չի սպասվում. Սուրենյան

09.12.2019, 10:47
«Աշնանային» ձմեռը շարունակվում է. Սուրենյանը հայտնել է ուրախ լուրը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազում չի սպասվում. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր Facebook–յան էջում։

«Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»,– նշել է օդերևութաբանը։ -0-