Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Նախօրեին հաստատվել է COVID-19–ի 145 նոր դեպք, 717 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է.ԱՆ

03.05.2021, 13:01
Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217008 դեպք, որոնցից 200472-ն` առողջացած, 4149-ը` մահվան ելքով
Նախօրեին հաստատվել է COVID-19–ի 145 նոր դեպք, 717 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է.ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 3  մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217008 դեպք, որոնցից 200472-ն` առողջացած, 4149-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993612 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2585 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 717 առողջացած և 10 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1026 է:–0–