Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 585 նոր դեպք, 292 մարդ առողջացել է, 12 մարդ` մահացել. ԱՆ

16.03.2021, 13:30
Մարտի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179287 դեպք, որոնցից 166702-ն` առողջացած, 3277-ը` մահվան ելքով
Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 585 նոր դեպք, 292  մարդ առողջացել է, 12 մարդ` մահացել. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179287 դեպք, որոնցից 166702-ն` առողջացած, 3277-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780085 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և 12 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 839 է:–0–