Рейтинг@Mail.ru
USD
370
EUR
436.12
RUB
4.934
GEL
137.79
2026 թ. մայիսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երթևեկի փոփոխություն է նախատեսված Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոցում

16.11.2017, 11:14
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հետիոտնային անցման հատվածում։
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոցում

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երթևեկի կազմակերպման փոփոխություն է նախատեսվում Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հարակից տեղամասի հետիոտնային անցման հատվածում։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2017 թվականի նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան փողոց խաչմերուկի հարակից տեղամասի հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Տիգրան Մեծի պողոտայի նշված չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետ տվյալ հետիոտնային անցումով տրանսպորտային միջոցների ու հետիոտների երթևեկության հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:–0–