Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Կդադարեցվի Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Բուզանդի փողոցի հատվածի երթևեկությունը

14.11.2024, 15:06
Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում փողոցներ փակ կլինեն
Կդադարեցվի Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Բուզանդի փողոցի հատվածի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում փողոցներ փակ կլինեն։

«Նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։