Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Նախարար. Հայաստանի բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա

13.07.2018, 16:48
ՀՀ–ում բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա։
Նախարար. Հայաստանի բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում մոտ 10 հազար բուժաշխատողների աշխատավարձը 2018 թ.–ի օգոստոսից կբարձրանա 15%–ով, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում։ 

Նախարարի խոսքով, աշխատավարձը կբարձրացվի բյուջետային միջոցների ներքին տնտեսման հաշվին։ 

«Խոսքը 700 մլն դրամի մասին է, որոնք մենք կարողացել ենք տնտեսել և ուղղել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, ինչը կանդրադառնա պոլիկլինիկաների և ամբուլատորիաների միջին օղակի մոտ 10 հազար բժիշկներին և բուժաշխատողներին։ Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ», – տեղեկացրեց նա։ 

Միաժամանակ Թորոսյանը կոչ արեց բուժաշխատողներին արդարացնել նախարարության և քաղաքացիների վստահությունը` բարձրացնելով բուժսպասարկման որակը։

Նրա խոսքով, առողջապահության համակարգի առաջնային օղակներում պետք է իրականացվեն լուրջ բարեփոխումներ, մասնավորապես, մշակվեն մեխանիզմներ, որոնք թույ լկտան բուժաշխատողներին աշխատավարձ ստանալ ոչ միայն հաճախորդների թվի հաշվին, այլև մատուցված ծառայությունների որակի հիման վրա։–0–