«Տամիֆլյուն» անվճար է տրամադրվելու Հայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում. Առողջապահության նախարարություն
14.01.2016,
17:20
«Տամիֆլյու» դեղամիջոցը և հակավիրուսային այլ դեղորայք անվճար կտրվեն հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. «Տամիֆլյու» դեղամիջոցը և հակավիրուսային այլ դեղորայք անվճար կտրվեն հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում, «Նովոստի-Արմենիայի» փոխանցմամբ` հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Ըստ նրա, բոլոր հիվանդանոցներում այս օրերին հակավիրուսային դեղամիջոցների, այդ թվում` «Տամիֆլյուն» անխափան է մատակարարվել, որոնք անվճար տրամադրվել են բոլոր նրանց, ում նշանակում է կատարել բժիշկը։
«Ներհիվանդանոցային վարակների և կլինիկաների գերբեռնվածության կրճատման հնարավոր տարածման կանխարգելման համար հիվանդների մի մասը տեղափոխվել է պոլիկլինիկաների սպասարկմանը, ինչի կապակցությամբ էլ երեկվանից «Տամիֆլյուն» մատակարարվել է նաև պոլիկլինիկաներին, որոնք նույնպես անվճար կտրամադրեն` բժիշկի նշանակմամբ»,– ասաց Մուրադյանը։
Նախարարն ընդգծեց, որ վարչապետի հանձնարարականով բոլոր այն հիվանդները, ովքեր ընդգրկված չեն սոցիալապես անապահովների խմբերում և անվճար սպասարկման իրավունք չունեն, նույնպես անվճար դեղորայք են ստացել պետպատվերի շրջանակում։
Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ «Տամիֆլյուն» բոլոր հիվանդությունների դարման չէ, այն ունի կոնկրետ ցուցումներ և հակացուցումներ, ինչպես նաև կոչ արեց չզբաղվել ինքնաբուժությամբ, առավել ևս, որ կան նաև այլ գործորւն հակավիրուսային դեղամիջոցներ։
«Հիվանդության 2-3–րդ օրը հակավիրուսային դեղամիջոցների ազդեցությունը թուլանում է, իսկ արդեն հիվանդության 5–րդ օրը հակավիրուսային դեղորայքի նշանակումն անիմաստ է դառնում, և նշանակվում են հակաբիոտիկներ, որոնցով բոլոր բուժհաստատություններն ապահովված են ողջ ծավալով»,– ասաց Մուրադյանը։
Ինչ վերաբերում է հայկական դեղատներում «Տամիֆլյուի» առկայությանը, ապա սկսած 2009 թվականից` դեղամիջոցը ներկրվում է Հայաստան, իսկ ըստ գնացուցակի դրա գինը կազմում է ոչ պակաս, քան 9 հազար դրամ, ինչի կապակցությամբ դեղատներում դեղամիջոցի արժեքը կարող է կազմել` սկսած 11.5 հազար դրամից։
Նա միաժամանակ կրկին ընդգծեց, որ դրա գնման անհրաժեշտություն չկա, քանի որ այն անվճար է տրվում նշանակման դեպքում։
Առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 20 օրվա ընթացքում Հայաստանում ՍՇՎ–ի կտրուկ ակտիվացում է դիտվում։ Հունվարի 14–ի առավոտյան դրությամբ, գրանցվել է 948 հիվանդ, որոնցից 420–ին ախտորոշվել է թոքաբորբ, այդ թվում` 223 երեխայի և 38 հղի կնոջ։ Ռիսկի հնարավոր խմբի վերահսկողության ուժեղացման նպատակով հոսպիտալացվել է 114 հղի։
Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում արձանագրվել է գրիպի բարդություններից մահվան 11 դեպք, բոլոր մահացածների մոտ հաստատվել է H1N1 վիրուս, և նրանք քրոնիկ հիվանդություններ են ունեցել։ Եվս երկու մարդ էլ մահացել է թոքերի բորբոքումից, նրանց մոտ հաստատվել է H1N1 վիրուսի ենթատեսակ։
Բոլոր հիվանդների մոտ 80%–ը (796 մարդ) երեխաներ և մինչև 18 տարեկան դեռահասներ են, ինչի կապակցությամբ կրթության նախարարը ևս մեկ շաբաթով երկարացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները։ -0-