Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Առաջարկվում է վարորդներին տրվող 9 բալի փոխարեն տրամադրել 13 բալ․ նոր օրենսդրական փոփոխություն․ (ՎԻԴԵՈ)

08.11.2024, 20:11
Առաջարկվող փոփոխությունների շրջանակում լինելու են նաև խստացումներ․ ՎԻԴԵՈ
Առաջարկվում է վարորդներին տրվող 9 բալի փոխարեն տրամադրել 13 բալ․ նոր օրենսդրական փոփոխություն․ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Radio Aurora -ի եթերում խոսեց իր և մի քանի այլ պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որով վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկում են տրամադրել 13 բալ։

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Առաջարկվող փոփոխությունների շրջանակում լինելու են նաև խստացումներ, և հարբած կամ հանդիպակաց գոտով մեքենա վարող վարորդներից ավելի շատ բալեր կհանվեն։