Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Առաջին դասարան հնարավոր կլինի ընդունվել 7 տարեկանից․ Ժաննա Անդրեասյանը մանրամասնում է

13.05.2025, 10:58
Ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների առանձնահատուկ կարիքը
Առաջին դասարան հնարավոր կլինի ընդունվել 7 տարեկանից․ Ժաննա Անդրեասյանը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ձեր դիտարկումները», – նշել է Անդրեասյանը Facebook–յան իր էջում։