Рейтинг@Mail.ru
USD
360.51
EUR
400.02
RUB
4.3552
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանապետի և ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից

02.06.2025, 13:29
Փաշինյանի որոշմամբ, Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանապետի և ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանապետի և ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:   

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասվածժ է որոշման մեջ: 

Նշենք, որ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ 2023 թ. հունվարի 9-ին։