Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Արցախի ՊՆ–ն ապատեղեկատվություն է անվանում ադրբեջանական կողմի տեղեկատվությունը խոցված անօդաչուի մասին

22.02.2019, 12:36
Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Արցախի ՊՆ–ն ապատեղեկատվություն է անվանում ադրբեջանական կողմի տեղեկատվությունը խոցված անօդաչուի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Արցախի ՊՆ–ն նշում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ակնհայտ հին կադրեր են:

«Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ»,– ասվում է հաղորդման մեջ։

ՊՆ–ից հիշեցնում են, որ Արցախի զինված ուժերը, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ:

«Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ»,– ընդգծվում է հաղորդման մեջ։ -0-