Рейтинг@Mail.ru
USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Boeing–ի ներկայացուցիչները վարչապետի հետ խոսել են Հայաստանում հնարավոր գործունեության մասին

19.09.2019, 19:46
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Boeing–ի ներկայացուցիչները վարչապետի հետ խոսել են Հայաստանում հնարավոր գործունեության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ավիահաղորդակցության բնագավառի զարգացումը մեր երկրում՝ հավելելով, որ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

«Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանում հնարավոր գործունեությանը և համագործակցության ուղղություններին, այդ թվում` ավիացիոն շուկայի հնարավորություններին:

Հանդիպման արդյունքներով վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումները Հայաստանի կառավարության ոլորտային պատասխանատուների հետ՝ համագործակցության հնարավորությունները հստակեցնելու նպատակով: -0-