Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուս 554 նոր դեպք․ 583 մարդ առողջացել է

16.07.2020, 11:40
Հայաստանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուս 554 նոր դեպք․ 583 մարդ առողջացել է
Հայաստանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուս 554 նոր դեպք․ 583 մարդ առողջացել է
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։-0-