Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

GeoProMining-ը տոն է կազմակերպել սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար

09.10.2012, 10:11
GeoProMining ընկերությունը, որը հանքարդյունաբերող ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբ է, սահմանափակ կարողությունների տեր մարդկանց մի խմբի օգնել է մասնակցել Արենի գյուղում կազմակերպված գինեգործության փառատոնին, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:
GeoProMining-ը տոն է կազմակերպել սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. GeoProMining ընկերությունը, որը հանքարդյունաբերող ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբ է, սահմանափակ կարողությունների տեր մարդկանց մի խմբի օգնել է մասնակցել Արենի գյուղում կազմակերպված գինեգործության փառատոնին, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«GeoProMining-ի սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ընկերությունը մարդկանց ապահովել է տրանսպորտով, սննդով և կեցության հնարավորությամբ ՝ նրանց համար ազգային տոնին մասնակցելու հնարավորություն ստեղծելով»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 6-ին Արենի գյուղում կայացած գինու փառատոնն արդեն երրորդ տարին է անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կառավարության էկոտուրիզմի ծրագրի շրջանակում: Փառատոնի ընթացքում, բացի հայկական լավագույն գինիների համտեսից, նաև մշակութային և ժամանցային ծրագիր է կազմակերպվում:

Ավելի քան 10 հազար մարդ, այդ թվում՝ երկրի բարձրագույն ղեկավարությունն ու արտասահմանյան հյուրերը, մասնակցում են այդ միջոցառմանը, որը կազմակերպվում է բերքի ավանդական տոնի օրերին: Փառատոնի նպատակն է ներկայացնել Հայաստանի հարուստ մշակույթն ու ազգային առանձնահատկությունները, աջակցել մարզերի սոցիալտնտեսական զարգացմանը:

2001 թվականին հիմնադրված GeoProMining ընկերությունը միջազգային մասնավոր ընկերություն է՝ ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված պաշարային բազայով: GeoProMining-ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում:--0-