Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը երկու ամսով կալանավորվել է կաշառքի գործով

08.04.2025, 13:01
Նա ավելի վաղ ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը երկու ամսով կալանավորվել է կաշառքի գործով

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամասով կալանավորվել է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Կարոյանն ավելի վաղ կաշառքի գործով ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։